Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 24 հունվարի, 2026 թ.

«Հայաստանը սխալ է անում, որ անիմաստ լարվածություն է հաղորդում ՀՀ-ՌԴ հարաբերություններին»․ Թաթուլ Հակոբյան

79
Այսօր, 17:12
«Հայաստանը սխալ է անում, որ անիմաստ լարվածություն է հաղորդում ՀՀ-ՌԴ հարաբերություններին»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր միջազգային հարաբերություններում չկա աշխարհակարգ (order), եղածը ջարդուփշուր արեցին Պուտինն ու Թրամփը, իսկ Սի Ծինփին դա անում է փափուկ ուժի և տնտեսության միջոցով:
Հենց այս երեքն են, որ աշխարհակարգը վերածել են disorder-ի:
Հայաստանը շատ ճիշտ է անում, որ ձգտում է լավ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ, անկախ նրանից Թրամփը կա թե չկա, բայց հատկապես, երբ կա:
Հայաստանը շատ սխալ է անում, որ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար անիմաստ լարվածություն է հաղորդում ՀՀ-ՌԴ հարաբերություններին, անգամ երբ Մոսկվան մեր հանդեպ ոչ բարեկամական քայլեր է անում: Հիբրիդային փսիխոզը օգտակար չէ մեր պետությանը:
Ոչ բարյացկամ Ռուսաստանը, ինչպես Թուրքիան, Հայաստանի համար ճակատագրական ուժ են և պետք է չափազանց զգույշ լինել»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան