Արուսյակ Ջուլհակյանը թաքցնում է փաստերը, իսկ ընկերուհին՝ ԿԿՀ նախագահը, չի նկատում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Ազգային ժողովի կայքում պարբերաբար հրապարակվող «Նիստից դուրս» շարքի հյուր, ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարցին թե՝ ով է ձեր ամենամեծ քննադատը, նշել է՝ ամուսինը։ Այսինքն հայտարարատու պաշտոնատար անձը պարտավոր է հայտարարագրում նշել ամուսնուն կամ կնոջը, ինչպես նաև համատեղ բնակվող անձի տվյալները։ Սակայն Ջուլհակյանի հետ համատեղ բնակվողների ցանկում ամուսին՝ Ավետ Պողոսյանն ամենևին էլ չկա։ Պատգամավորի հետ համատեղ բնակվում են Մարիետտա Պողոսյանը և Թովմաս Ջուլհակյանը։ Իսկ ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանը, ով այժմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է, իր հայտարարագրում և Ջուլհակյանի մասում «չի հիշատակել»։ Ջուլհակյանն անգամ դստերը հայտարարագրում չի նշել որպես անչափահաս զավակ, այնինչ Ավետ Պողոսյանը նշել է։ Ստացվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային հանձնաժողովի ղեկավարը, ով նաև ԿԿՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանի ամենամտերիմ ընկերուհին է, սխալներով կամ փաստերը թաքցնելով է հայտարարագիրը լրացրել։ Ջուլհակյանի ամուսինը ևս սխալ է լրացրել, և դրա համար անգամ բանավոր նկատողություն չեն ստացել արտոնյալ ամուսինները»։ |

Մարկ Էփշտեյնը եղբոր՝ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի մահվան մեջ մեղադրում է Թրամփին
1818:57
«Հազարավոր մարդիկ շարունակում են հացին «կակա» ասել, բայց Փաշինյանը՝ յուր ընտանիքով, աննախադեպ բարգավաճել է»․ Դերենիկ Մալխասյան
5617:48
«Բարեգործության անվան տակ ընտրողներին որևէ գույք տալը, ծառայություններ մատուցելն առաջացնում է քրեական պատասխանատվություն»․ Հակակոռուպցիոն կոմիտե
8817:36
«Սա այլ բան չէ, քան պարզունակ քարոզչությունը»․ Հակոբ Բադալյան
9317:24
«ԱՄՆ-ն հեքիաթ է հորինել մոդուլային ռեակտորի մասին, որպեսզի մենք փակենք մեր ատոմակայանը». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
10516:18
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել
8816:06
