Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ում հասցեին (այդ թվում մեր լրագրողների մոտ) ՔՊ-ականները բավականին սուր քննադատությամբ են արտահայտվում, այնուամենայնիվ, շարունակում է հովանավորել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Սկսվե՞լ է որևէ քրեական վարույթ (կամ նյութեր ուղարկվե՞լ են քննչական/հակակոռուպցիոն մարմին) նշված հայտարարությունների կամ դրանցում մատնանշված հանգամանքների հիմքով։ Եթե այո՝ խնդրում ենք նշել՝ Եթե ՀՀ դատախազությունը որևէ գործընթաց չի նախաձեռնել, խնդրում ենք հայտնել՝ ՀՀ դատախազությունը դիմե՞լ է արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կամ այլ լիազոր մարմինների՝ շահերի բախման/գույքային հայտարարագրման կամ հնարավոր ազդեցության թեմայով տեղեկատվություն ստանալու/փոխանակելու նպատակով։ Եթե այո՝ ե՞րբ և ի՞նչ շրջանակում։ Կից հղումներ ևս ներկայացրել ենք։ Սակայն ով զարմանք, ինչ է պատասխանել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ իր հանրային կապերի բաժնի պետի շուրթերով. «Դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան»։ Ինչպես տեսաք՝ մեր գրության մեջ մենք քրեական վարույթի մասին տվյալներ չէինք ուզել։ Ընդհակառակը, հետաքրքրվել էինք՝ կա՞ վարույթ, թե ոչ, եթե չկա՝ ինչու չեք նախաձեռնել, ստուգողական ինչ գործողություններ եք արել և այլն։ |

«Ադրբեջանի կողմից քաղհասարակություն ներկայացողներն Ալիևի հլու-հնազանդ ծառաներն են»․ Կարեն Վրթանեսյան
5903:06
«Իր սխալ որոշումներն ու ձախողումները ներկայացնում է որպես ժողովրդի գիտակցված կամք»․ Արմեն Հովասափյան
7502:06
«Սա Դատախազությունը կամ ՔԿ-ն որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելու հստակ օրինակ է»․ Արման Թաթոյան
7901:06
«Այս ցավալի իրականությունից հնարավոր է դուրս գալ միայն ազգային միասնությամբ»․ Դավիթ Մանուկյան
7900:18
«Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան», որը մեզ ընդհանրապես չի երաշխավորում խաղաղություն»․ Արտակ Բեգլարյան
9500:00
«Պահանջում ենք անհապաղ կարճել Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը, ազատ արձակել հոգևորականներին»․ ՀՀԿ ԳՄ
90Երեկ, 23:48

