«Փաշինյանը միջոցառման երեխան էր, «կակա» տվեցին, ժպտաց, մեծերով առանձնացան, հարց քննարկեցին»․ Սուրեն Սուրենյանց
![]() «ԱՄՆ նախագահի կողքին նստելը ոչինչ չի նշանակում, Փաշինյանը Թրամփի ծնկներին որ նստեր, ավելի մտերմիկ լուսանկար կստացվեր, դա ի՞նչ է տալու մեզ։ Այբբենական կարգով էին նստած, Թրամփի երկու կողքին էլ «А»-ով սկսվող երկրների ներկայացուցիչներ էին նստած»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Թրամփի և Փաշինյանի՝ «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման ժամանակ արված արարողակարգային լուսանկարների առնչությամբ ՔՊ-ականների ոգևորությանը։ «Ուրիշ բան թող պարզաբանեն, այ դա դիվանագիտական ձախողում էր․ ինչպե՞ս պատահեց, որ Թրամփն Ալիևի հետ հանդիպել է, քննարկել է TRIPP-ի հարցը, և Ադրբեջանի նախագահը այն կրկին կոչել է «Զանգեզուրի միջանցք», իսկ Փաշինյանի հետ չի հանդիպել․․․ Փաշինյանն այդ միջոցառման երեխան էր, նրան «կակա» տվեցին, ժպտաց, բայց մեծերով առանձնացան, հարց քննարկեցին»,-մեկնաբանեց Սուրենյանցը։ |

«Բրյուսելում ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Եվրոհանձնաժողովի մի շարք կառույցներում».#FT
8518:02
«Հայ ժողովուրդը ոչ մի օտար տիրոջ կարիք չունի, որ ասի՝ ում ընտրի»․ Արմեն Խաչատրյան
4217:00
«Մինչև հիմա զենքի վրա երդվելը խանգարում է ձեզ առաջ նայելու». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
6216:48
Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Էթ-Թանֆի ռազմաբազայի նկատմամբ
11216:32
«ՔՊ-ն, ՀԱԿ-ն ու մեր դեռ չծնված կուսակցությունը չեն լինելու, բայց Դաշնակցությունը միշտ մնալու է». Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
8915:48
«Ամերիկյան տեխնոլոգիաների օգտին Հայաստանի կատարած ընտրությունը հարցեր է առաջացնում»․ Զախարովա
12314:58
