Երևան`   -5 °C
Այսօր`   Շաբաթ, 24 հունվարի, 2026 թ.

«Ոտնահարեց հազարավոր զոհվածների հիշատակը և սերունդների զոհողությունը»․ Անուշ Պողոսյան

67
Այսօր, 02:06
«Ոտնահարեց հազարավոր զոհվածների հիշատակը և սերունդների զոհողությունը»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արսեն Թորոսյանը Արցախը անվանեց Ադրբեջանի հանրապետություն՝ ոտնահարելով հազարավոր զոհվածների հիշատակը և սերունդների զոհողությունը։
Մինչդեռ իր նմանները շարունակում են վայելել պաշտոններն ու պարգևավճարները, իսկ արցախցիները կորցրել են իրենց տունը, մանկությունը, հիշողությունները, սրբավայրերը, հարազատների գերեզմանները, հույսն ու հավատը։
Հենց Թորոսյանի քաղաքական թիմի որոշումների հետևանքով մենք կորցրինք այդ ամենը, և հիմա նա որոշել է, որ ցավը քիչ է՝ պիտի էլի ցավացնի։
Հ․Գ․ Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են նրա շրջապատում դեռ մնում մարդիկ, ովքեր իրենց հայրենասեր են համարում.
ԾԱԽՎԵԼՈՒՑ ԱՌՆՈՂԻՆ ՄԻ ՄԵՂԱԴՐԵՔ
ՈՒ ՀԻՇԵՔ՝
ՀԱՐՍԱՆԻՔ ԼԵՌՆԵՐՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է»։

Աղբյուրը`   Անուշ Պողոսյան