«Բոլորը գիտեն, որ Իոաննիսյանի կազմակերպությունն անթաքույց աջակցում է իշխանությանը»․ Արծվիկ Մինասյան
![]() «Այս նախագիծն իշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման նախագիծ է։ Դիտորդական առաքելություն կատարողները որևէ ձևով չեն կարող իշխանություններին ոչ հաճելի գնահատական հնչեցնել, հնչեցրեցին՝ նույն պահին որակվում են որպես դիտորդական առաքելության սկզբունքներին հակասող և զրկվում են կարգավիճակից։ Իսկ գնահատողը ԿԸՀ-ն է, որը ամբողջությամբ գտնվում է իշխանության կարգավորման և վերահսկողության ներքո»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով արտահերթ նիստում քննարկված ԸՕ-ում փոփոխություններ կատարելու նախագծի մասին։ «Բերեմ օրինակ, ասենք Իոաննիսյանը․ բոլորը գիտեն, որ իր կազմակերպությունն անթաքույց աջակցում է իշխանությանը՝ ինչքան էլ նա փորձի անաչառ երևալ։ Հիմա նրա կողմից դիտորդական առաքելություն պետք է իրականացվի և ֆինանսավորման աղբյուր պիտի բացահայտվի։ Եթե ասենք ես՝ կարևորելով անաչառ դիտորդական առաքելությունը, փոխանցում եմ անեմ, որ նա կարողանա պատշաճ ապահովի առաքելությունը, այդ դեպքում ԿԸՀ-ն, եթե վերցնեմ հրեշտակության կանխավարկածից, պիտի զրկին նրան դիտորդական առաքելությունից, բայց չի զրկելու, որովհետև, ըստ ձևակերպումների, դա տալիս է հնարավորություն ԿԸՀ-ին՝ պատշաճ համոզվելու՝ արդյո՞ք Իոաննիսյանը պաշտպանում է իշխանությանը, թե՞ ոչ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
