«Մենք ուզում ենք սառույցի մի կտոր, չեն տալիս». Թրամփ
![]() Դոնալդ Թրամփը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն կհիշեցնի, եթե Դանիան հրաժարվի հանձնել Գրենլանդիան։ Թրամփը կրկնել է, որ Ամերիկային Գրենլանդիան անհրաժեշտ է անվտանգության համար, այլ ոչ թե՝ հազվագյուտ մետաղների արդյունահանման։ ԱՄՆ-ն ուժ չի կիրառի Գրենլանդիան ստանալու համար։ Նրանք ցանկանում են, որ Դանիան կամավոր հանձնի կղզին, այդ թվում՝ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղակայման համար։ «Մենք ուզում ենք սառույցի մի կտոր՝ աշխարհը պաշտպանելու համար։ Եվ նրանք այն մեզ չեն տալիս։ Մենք երբեք ուրիշ բան չենք խնդրել, և կարող էինք պահել այս տարածքի կտորը, բայց չենք արել»,- ասել է ԱՄՆ-ի առաջնորդը։ Դոնալդ Թրամփը նաև մի շարք հայտարարություններ է արել այլ քաղաքական հարցերի վերաբերյալ։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ այսօր նախատեսում է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրա խոսքով՝ և՛ Զելենսկին, և՛ Պուտինը ցանկանում են համաձայնության գալ հակամարտությունը լուծելու համար, և Ուկրաինայի շուրջ Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը վերացել է Սթիվ Ուիթքոֆի ջանքերի շնորհիվ։ Ամերիկացի առաջնորդը շեշտել է, որ Ուկրաինան «եվրոպական հարց է», այլ ոչ թե ԱՄՆ-ի։ |

«Պետք է կազմակերպվի կոշիկ մաքրելու փառատոն՝ «Վարչակեղտ»»․ Էդգար Ղազարյան
5700:48
«Ուկրաինային առաջակվում է կապիտուլյացիա, բայց Զելենսկին կարող է չընդունել»․ Թաթուլ Հակոբյան
4700:36
«Առանց որոշակի ռեսուրսների՝ հակաթուրքական թեզերը կյանքի կոչել հնարավոր չէ»․ Հայկ Այվազյան
8400:18
Իրանի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան
8400:06
«Փորձում են համոզել, թե տնտեսության անկումը ՀՀ ինքնիշխանությունն ամրապնդող գործոն է»․ Արման Աբովյան
111Երեկ, 23:54
«Ընդդիմությունը դեմ չէ համապետական նոր ընտրություններին․ ինչո՞ւ»․ Մարիա Կարապետյան
92Երեկ, 23:36
