«Կոչ ենք անում չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը»․ «Բարենորոգման խորհուրդ»
![]() Նիկոլ Փաշինյանի օրակարգին աջակցող հոգևորականների հայտարարությունը. «Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնից եպիսկոպոսներին «հրավեր» է ուղարկվել՝ մասնակցելու 2026թ․ փետրվար 16-19-ին Ասվտրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարվելիք Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին։ Նշվում է, որ ժողով հրավիրելու որոշումը կայացվել է տարվույս հունվար 13-ին գումարված Գերագույն հոգևոր խորհրդի կողմից։ Եպիսկոպոսաց ժողովին նախատեսվում է քննել Հայ Եկեղեցու շուրջ «վերջին զարգացումները» և «ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»։ Այս խնդրահարույց գրությանն ի պատասխան հայտնում ենք․ Այսօրվա Գերագույն հոգևոր խորհուրդն անվավեր կառույց է, քանզի այն ընտրվել էր 2017թ․ եկեղեցական ներկայացուցչական ժողովի կողմից չորս տարի ժամկետով, որի գործունեությունն ավարտվել է 2021թ․։ Դրանից հետո անդամների հեռացումներն ու լրացումները կատարվել են Ամենայն Հայոց կաթողիկոսի գահը զբաղեցնող անձի կամայականությամբ։ Ուստի այդ Գերագույն հոգևոր խորհրդի որոշումները կանոնական չեն։ Ուստի խորհրդի կողմից ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ․ ա․ չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու՝ երկպառակություն սերմանող այս որոշումը, բ․ իրատեսական ճանապարհներ գտնել վերջ տալու կործանարար առճակատմանը եկեղեցու վերնախավի և պետության միջև, գ․ համատեղելու բոլոր ուժերն ու կարողությունները Հայ Եկեղեցու վաղուց սպասված բարենորոգումը կյանքի կոչելու համար, դ․ բոլոր եպիսկոպոս հայրերին՝ հրաժարվել մասնակցել այս արկածախնդրությանը, որը խախտում է թե՛ Սբ․ Էջմիածնի նվիրապետության դարավոր ավանդությունը և թե՛ անսասան միաբանության սրբազան ուխտը, ե․ չտրվել բարոյահոգեբանական ճնշումների, չենթարկվել Մայր Աթոռի վերնախավում դեռևս գործող ապազգային, օտար ուժերին ծառայող, Հայ Եկեղեցին պառակտող և հակապետական խմբակի սադրանքներին, զ․ հետևել դարերի ընթացքում հաստատված կանոնական կարգին՝ հավատարիմ մնալով Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու առաքելությանը և ճշմարտության ու լույսի որդիները լինելու Հիսուս Քրիստոսի պատգամին։ Այս ամենի պատճառն առանց հստակ կանոնադրության, կանոնական սկզբունքներից դուրս միահեծան և սխալ կառավարման, տևապես բարեփոխումներից հրաժարվելու և ճշմարտության ձայները լռեցնելու արդյունք է։ Այլ տեղ մեղավորներ մի՛ փնտրեք։ «Եվ Իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի» Մարկոս ԺԳ։13»։ Աղբյուրը` «Բարենորոգման խորհուրդ» |

«Հայկ Կոստանյանը սուտ տեղեկատվություն է տրամադրել»․ Արթուր Չախոյան
4011:42
«Գիշերվա հաց եմ առնում, որ 200-ի փոխարեն 160 դրամ վճարեմ»․ վանաձորցի (տեսանյութ)
5011:18
«Էպոսների, հեքիաթների կերպարներին ավելի շատ ենք փառաբանում, քան իրական հերոսներին»․ Մնացական Բիչախչյան
4311:12
«Շատ վա՛տ եք աշխատում»․ Արեգ Սավգուլյան
4011:00
«Տիգրան Ավինյա՛ն, ձեր տան դիմաց էլ ա՞ շինարարությունը ժամը 8-ից սկսում»․ Արեն Ափիկյան (տեսանյութ)
5010:24
«Հորդորում եմ չհորդորել փաստաբաններին, թե ինչպես պաշտպանել մեր վստահորդներին»․ Մարինե Ֆարմանյան
7509:48
