Երևան`   -3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 հունվարի, 2026 թ.

«Բա Ազգային ժողովը, հանձնաժողովի նախագահի պաշտոնը քո տե՞ղն էր, որ բերել էին»․ Ոսկան Սարգսյան

85
Այսօր, 17:12
«Բա Ազգային ժողովը, հանձնաժողովի նախագահի պաշտոնը քո տե՞ղն էր, որ բերել էին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բա դա քո՞ տեղն էր, որ զբաղեցնում էիր.
«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը չեմ նայել։ Սակայն համացանցում այդ շարքից մի հաղորդման հատված է տարածված, ուր Լոռվա բարբառով խոսող պառավ մի կին երևի իր հարսին նախատում է հաղորդման ստուդիա գալու համար, ասելով․ «Բա այս լավ տեղը քո տե՞ղն է, որ եկել ես»։ «Հա, եկել եմ»,- ասում է համեստությամբ աչքի չընկնող հարսը։ Սա հիշեցի, քանի որ Հռիփսիմե Հունանյանը որոշել է հրաժարվել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Բարձրագույն կրթություն չունեցող, մասնագիտությամբ բուժքույր Հռիփսիմե Հունանյա՛ն, բա Ազգային ժողովը, մանավանդ դրա հանձնաժողովի նախագահի պաշտոնը քո տե՞ղն էր, որ եկել ես, ավելի ճիշտ՝ բերել են։ Դու էլ այդ պաշտոնը վայելելով՝ շարունակ հավայ-հավայ խոսում էիր։ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկուս»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան