«Սա բավականին խիզախ քայլ է»․ Վահե Հովհաննիսյանը՝ պարգևավճարների մասին
![]() «Հանրության մեջ զայրույթ կա պարգևավճարների հետ կապված․ դուք պարբերաբար խոսում եք աշխատանքի արդյունավետության չափելիության, խնայողությունների մասին, բայց 3-3,5 մլրդ հատկացվում է պարգևավճարների ֆոնդին։ Կնշեք՝ ո՞ր բացառիկ աշխատանքի համար են նախարարները, աշխատակազմերը, պատգամավորները ստանում 13, 14-րդ աշխատավարձ և պարգևավճար»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։ «Այս քայլն անելը բավականին խիզախ քայլ է։ Բայց ես չէի ասի, որ սա պարգևավճար է, ըստ էության, աշխատավարձի բարձրացում է՝ մի քիչ այլ եղանակով... Մեր հանրությունը պետք է առնվազն, եթե չասեմ գոհ լինի, ապա՝ չզայրանա սրանից։ Մենք հավելյալ 300 միլիարդ հարկ ենք հավաքել, որը հավաքվել է այն պատճառով, որ պետական պաշտոնյաները բիզնեսով չեն զբաղվում, բիզնես չեն հովանավորում... Պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր բավականին լարված և սթրեսային աշխատանքով են զբաղված, առնվազն պետք է որոշակի սոցիալական խնդիրների մասին ամեն օր չմտածեն, որպեսզի կարողանան կենտրանանալ իրենց աշխատանքի վրա»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։ |

«Հայկ Կոստանյանը սուտ տեղեկատվություն է տրամադրել»․ Արթուր Չախոյան
4011:42
«Գիշերվա հաց եմ առնում, որ 200-ի փոխարեն 160 դրամ վճարեմ»․ վանաձորցի (տեսանյութ)
5011:18
«Էպոսների, հեքիաթների կերպարներին ավելի շատ ենք փառաբանում, քան իրական հերոսներին»․ Մնացական Բիչախչյան
4311:12
«Շատ վա՛տ եք աշխատում»․ Արեգ Սավգուլյան
4011:00
«Տիգրան Ավինյա՛ն, ձեր տան դիմաց էլ ա՞ շինարարությունը ժամը 8-ից սկսում»․ Արեն Ափիկյան (տեսանյութ)
5010:24
«Հորդորում եմ չհորդորել փաստաբաններին, թե ինչպես պաշտպանել մեր վստահորդներին»․ Մարինե Ֆարմանյան
7509:48
