«Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը»․ Էդմոն Մարուքյան
![]() ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Հայկական համացանցը ցնցվեց, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։ Երեկ պարզվեց նաև, թե ով է կանգնած այդ հիմնադրամի հետևում։ Եվ ահա Հայաստան ժամանած մրցանակի հանձնաժողովի անդամներից էր նաև մեր ժողովրդին քաջ հայտնի՝ Շարլ Միշելը, որի հանձնառությամբ Լեռնային Ղարաբաղում պետք է ապրեին, ըստ իր ձևակերպման, «էթնիկ» հայերը՝ միջազգային մեխանիզմներով ապահովված անվտանգության և իրավունքների ներքո։ Եթե Շարլ Միշելի տեսլականն էթնիկ զտված և հայաթափված Արցախն էր, ապա անհրաժեշտ էր հենց սկզբից դրա մասին անկեղծ հայտարարել ու դրա դիմաց մրցանակ առաջարկել։ Իմ հիշողություններում Շարլ Միշելը տպավորվել է հատկապես նրանով, որ 2023 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից ընդամենը 12 օր անց Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական մասշտաբային հարձակման․ ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացվեցին և մնում են այդպես մինչև այսօր, հայ կին զինծառայողն անդամահատվեց, հայ անզեն ռազմագերիները գնդակահարվեցին դիրքում, և չեղավ ոչ մի միջազգային հայց, ոչ մի հետաքննություն, ոչ մի դատապարտում՝ զրո հետևանք։ Մեր ժողովուրդը չպետք է խաբվի այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությամբ։ Ընդհակառակը՝ անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը, քանի որ նա չի ներկայացնում արդարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ԵՄ-ի կողմից ներկայացվող արժեքները։ Միշելը Ալիևի հերթական թշվառ լոբիստն է, և այս մրցանակը նա բերել է Փաշինյանին՝ ի աջակցություն առաջիկա Աժ ընտրություններին, որպեսզի մեր ժողովուրդը խաբվի և վերընտրի մրցանակակրին»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Հայկ Կոստանյանը սուտ տեղեկատվություն է տրամադրել»․ Արթուր Չախոյան
4011:42
«Գիշերվա հաց եմ առնում, որ 200-ի փոխարեն 160 դրամ վճարեմ»․ վանաձորցի (տեսանյութ)
5011:18
«Էպոսների, հեքիաթների կերպարներին ավելի շատ ենք փառաբանում, քան իրական հերոսներին»․ Մնացական Բիչախչյան
4311:12
«Շատ վա՛տ եք աշխատում»․ Արեգ Սավգուլյան
4011:00
«Տիգրան Ավինյա՛ն, ձեր տան դիմաց էլ ա՞ շինարարությունը ժամը 8-ից սկսում»․ Արեն Ափիկյան (տեսանյութ)
5010:24
«Հորդորում եմ չհորդորել փաստաբաններին, թե ինչպես պաշտպանել մեր վստահորդներին»․ Մարինե Ֆարմանյան
7509:48
