«Եկեղեցիները ծայրահեղ, բացառիկ դեպքերում միայն պետք է վաճառել». Թագուհի Ղազարյան
![]() Երեկ ԱԺ-ն քննարկում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 37-րդ հոդվածը: Ըստ այդմ՝ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես Կառավարության համաձայնության դեպքում: Գործադիրը կարող է չտալ այդ համաձայնությունը կամ մերժել սեփականության այդպիսի փոփոխությունը, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին կամ սահմանված ծանուցմանը կից ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված: Թագուհի Ղազարյանի խոսքով նախաձեռնությունը միտված է հուշարձանների պահպանության ոլորտում ավելի ամրապնդելու ինստիտուցոնալ մեխանիզմները, այս մասին հայտնում է ԱԺ կայքը: Այսօր՝ հունվարի 20-ին շարունակվել է նախագծի քննարկումը: Ելույթ է ունեցել Թագուհի Ղազարյանը, ով մասնավորապես ասել է. «Մենք առաջարկում ենք՝ Հայաստանում գտնվող եկեղեցիները, որոնք Առաքելական եկեղեցիներ են, պետք է պատկանեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ծայրահեղ, բացառիկ դեպքերում միայն պետք է հնարավորություն լինի դրանք վաճառել կամ օտարել, այն էլ եթե հիմնավորվի դրա հանրային անհրաժեշտությունը, և Կառավարությունը համաձայնություն տա... Հույս ունեմ՝ դահլիճում բոլորը մտածում են, որ եկեղեցիները պետք է մնան եկեղեցու մոտ»: |

«Հայկ Կոստանյանը սուտ տեղեկատվություն է տրամադրել»․ Արթուր Չախոյան
4011:42
«Գիշերվա հաց եմ առնում, որ 200-ի փոխարեն 160 դրամ վճարեմ»․ վանաձորցի (տեսանյութ)
5011:18
«Էպոսների, հեքիաթների կերպարներին ավելի շատ ենք փառաբանում, քան իրական հերոսներին»․ Մնացական Բիչախչյան
4311:12
«Շատ վա՛տ եք աշխատում»․ Արեգ Սավգուլյան
4011:00
«Տիգրան Ավինյա՛ն, ձեր տան դիմաց էլ ա՞ շինարարությունը ժամը 8-ից սկսում»․ Արեն Ափիկյան (տեսանյութ)
5010:24
«Հորդորում եմ չհորդորել փաստաբաններին, թե ինչպես պաշտպանել մեր վստահորդներին»․ Մարինե Ֆարմանյան
7509:48
