Երևան`   -4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 հունվարի, 2026 թ.

«Իշխանության գործադրած քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ բնորոշել». Տիգրան Աբրահամյան

84
Այսօր, 09:54
«Իշխանության գործադրած քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ բնորոշել». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մասյացոտնի թեմում իշխանության գործադրած քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն՝ պարզապես հնարավոր չէ բնորոշել։
Պետական մեքենայի գործադրմամբ ճնշումներ, սպառնալիքներ և շանտաժ, որը հաճախ ուղեկցվում է ազատությունից զրկելու ակնարկներով:
Դեռ չեմ խոսում իրավունքի կամայական կիրառումների կամ առհասարակ դրա բացակայության մասին:
Իշխանությունը փորձում է անել անհնարինը՝ չի ստացվում, փորձում են ներգործության նոր՝ առավել անբարո մեթոդներ կիրառել»: