«Ադրբեջան» գրությունը փակելու սկանդալից հետո դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է ներկայացրել
![]() Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը վայր է դրել լիազորությունները։ Այդ մասին Գագիկ Սարգսյանը հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Դահուկային սպորտում 21 տարի պրոֆեսիոնալ գործունեություն եմ ծավալում։ Որոշում եմ կայացրել վայր դնելու Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները։ Շատ բարդ որոշում է ինձ համար։ Շատ երկար էի մտածել, որ չհանգեմ այս որոշմանը, բայց ինչ ունի սկիզբ, նաև ունի ավարտ: Պատճառները մի քանիսն են։ Հիմնական պատճառն այն աշխատանքային մթնոլորտն է: ...Եվ ես որոշեցի, որ ուղղակի իմ անձից ձերբազատում եմ մարդկանց։ 21 տարիների ընթացքում շատ մեծ հաջողությունների ենք հասել՝ չունենալով ոչինչ: Ցավոք, չեմ տեսնում այն կամքը և ցանկությունը մեր պետական լիազոր մարմնի Հայաստանում դահուկային մարզաձևերը զարգացնելու։ Այս ամենից ելնելով՝ կատարում եմ այս քայլը»,- ասել է Գագիկ Սարգսյանը։ Գագիկ Սարգսյանը Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թ. օգոստոսից: Դրանից առաջ նա 2005 թվականից ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էր։ Աղբյուրը` Գագիկ Սարգսյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
