«Սա փաստ է այն պնդման, որ այս մարդիկ իրենց դուրս են դնում ՀՀ-ից»․ Սարգիս Խանդանյան
![]() «Շատ տարակուսելի է, որ կրոնական ինստիտուտը, որի անունն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի, իր գլխավոր ժողովներից մեկը կազմակերպում է ՀՀ-ից դուրս»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ Եպիսկոպոսաց ժողովը կազմակերպվելու է Հայաստանից դուրս։ «Սա է նաև փաստ և փաստարկ այն պնդման, որ այն մարդիկ, որոնք այս որոշումները կայացնում են, իրենց դուրս են դնում Հայաստանի Հանրապետությունից և, ըստ էության, իրենց նպատակը չէ նպաստել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, միջազգային հեղինակության բարձրացմանը»,- հավելել է ՔՊ-ական պատգամավորը։ Լրագրողի դիտարկմանը, որ Մայր Աթոռն այս որոշումը պարզաբանել է՝ որպես հետևանք իշխանության կողմից հոգևորականների և Վեհափառի նկատմամբ պարբերաբար ճնշումների, Սարգիս Խանդանյանը պատասխանել է․ «Իշխանությունը, Հայաստանի կառավարությունը որևէ ինստիտուտի նկատմամբ, առավել ևս՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, որևէ բռնաճնշում, ճնշում, հակազդեցություն չի ձեռնարկել, ընդհակառակը՝ ձեռնարկվել է բարենորոգման բավականին պոզիտիվ նախաձեռնություն»։ |

«Այսօր Նախճվան եք ասում, վաղն էլ ստիպելու են Աղրի ասել». Գեղամ Մանուկյան
2418:24
«Դաշնակցությունը 135 տարի աշխատել է մի տիրոջ համար և այդ տիրոջ անունը հայ ժողովուրդ է». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
4818:06
Մասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ-ի մեծագույն նորարարների ցանկը
6417:51
«Այս դիտահորը երևի շաբաթվա կեսից ավելին խցանված է լինում»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
6017:42
«ՔՊ-ն ստացավ իր երազած ընդդիմությունը»․ Հայկ Մարտիրոսյան
5917:36
«Իշխանության վերարտադրության դեպքում հայերը Հայաստանում դառնալու են տնվոր»․ Ոսկան Սարգսյան
5417:30
