Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 14 մարտի, 2026 թ.

«Իրանցիների հիմնական նպատակը պատերազմը հենց այս պահին կանգնեցնելը չէ»․ Վարդան Ոսկանյան

66
Այսօր, 21:18
«Իրանցիների հիմնական նպատակը պատերազմը հենց այս պահին կանգնեցնելը չէ»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեզանում քիչ է խոսվում այն մասին, թե որոնք են այս պատերազմում Իրանի նպատակները։

Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, իրանցիների հիմնական նպատակը պատերազմն հենց այս պահին կանգնեցնելը չէ։

Իրանի գրեթե բոլոր բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչներն այս կամ այն ձևակերպմամբ գլխավոր այդ նպատակը նախանշում են՝ որպես ոչ թե հենց այս պատերազմի ամեն գնով դադարեցում, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը։

Ըստ այդմ՝ իրանական ռազմավարությունը միտված է հասնելու այնպիսի արդյունքի, երբ ԱՄՆ-ը և Իսրայելը կհասկանան, որ Իրանի դեմ պատերազմելն անիմաստ է, անօգուտ և վտսնգավոր։

Մեկ այլ հեռագնա ածանցյալ նպատակ նույնպես կա՝ ցույց տալ տարածաշրջանի արաբական երկրներին, որ ԱՄՆ-ի ռազմակայանների առկայությունը ոչ թե պաշտպանում է այդ երկրները, այլ դրանք դարձնում ռազմական թիրախ, ուստի ավելի արդյունավետ կլինի տարածաշրջանային ուժերով ապագա համատեղ անվտանգության համակարգի ստեղծումը։

Որքանով Իրանը կհասնի իր հիմնական և ածանցյալ նպատակներին դժվար է ասել, բայց որ նախանշված ուղղություններով իրանցիներն անում են հնարավորը, իսկ երբեմն նույնիսկ անհնարին թվացողը, արդեն իսկ ակներև է»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան