«Ինչպե՞ս է լինում, երբ ամուսնացած եք, ունեք ընտանիք ու հանկարծ սիրահարվում եք երիտասարդ աղջկա»․ հարց՝ Ալեն Սիմոնյանին
![]() Tete A Tete-ի եթերում անդրադառնալով իր նոր ընտրյալ, դերասանուհի Անելյա Գուբրյանին ու պատասխանելով հաղորդավարի հարցին՝ ինչպե՞ս է լինում, երբ ամուսնացած եք, ունեք ընտանիք, կին, ու հանկարծ սիրահարվում եք երիտասարդ աղջկա, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է․ «Հարցը երիտասարդ կամ ոչ երիտասարդը չի․ դու տարիքին չես սիրահարվում ու տարիքն էդտեղ երկրորդական է։ Իհարկե, իր բացասական կողմն ունի, նենց չի, որ դա ցանկալի ա, կամ ինչ-որ ձևով ուրախացնող, բայց կյանք ա, պատահում ա, ու դու ոչ մի բան չես կարողանում դրա հետ անես ու ինչ-որ պահի հասկանում ես՝ երևի ճիշտն էլ դա է»։ Դիտարկմանը՝ շատ դեպքերում մարդիկ փորձում են էմոցիան իրենց մեջ խլացնել՝ հանուն ընտանիքի, ավանդույթների պահպանման, ձեր դեպքում այդ փորձերը եղե՞լ են, Սիմոնյանն ասել է՝ շատ հաճախ․ «Ինչ-որ պահից ուղղակի ասել եմ՝ թող աշխարհը փուլ գա, բայց այսպես արդեն չի լինի․ ինչքա՞ն կարելի է իրականության հետ չառերեսվել, այսպես ասած, փորձել փախչել իրավիճակից»։ |

«Ահազանգեր եմ ստացել՝ WhatsApp-ով խաբեությամբ պահանջում են բանկային քարտերի տվյալներ»․ Ռոման Երիցյան
5221:18
«Եվրոպան ինքնաոչնչանում է». Դոնալդ Թրամփ
7121:09
«Տնային կալանքի դեմ էլ ենք առարկելու»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4620:54
«Առաջադրել են մեղադրանք․ խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի»․ Արմեն Ֆերոյան (տեսանյութ)
5820:48
Խուզարկություններ են անցկացվել Ելիսեյան պալատում
10320:43
«Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9420:42
