Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 14 ապրիլի, 2026 թ.

«Մինչև կեսգիշեր ձգձգվեց որոշման հրապարակումը, իբր ի սկզբանե որոշված չէր»․ Ոսկան Սարգսյան

188
Կիրակի, 15 մարտի, 2026 թ., 01:06
«Մինչև կեսգիշեր ձգձգվեց որոշման հրապարակումը, իբր ի սկզբանե որոշված չէր»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «0 վարկանիշ ունեցող դատավորից սպասո՞ւմ էիք, որ նա Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը կփոխեր։ Հիմա այդ դատավորի վարկանիշը 0-ից մինուս է դարձել։ Դատավորներին դիմում են հետևյալ կերպ՝ պատվարժան դատարան, սակայն շատ դատավորներ պատվի արժանի՞ են։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի օգոստոսի 17-ին հայտարարեց. «Չկա տենց դատավոր, որ իմ ասածը չանի»: Նման կարևոր դատերը պատահականության սկզբունքով դատավորների մեջ չեն բաշխում, դատավորն էլ դիտավորյալ մինչև կեսգիշեր ձգձգեց որոշման հրապարակումը, իբր ի սկզբանե որոշված չէր, թե ինչ որոշում է լինելու»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան