Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 հունվարի, 2026 թ.

«Երեկվա խուզարկության հետևանքները». Հայկ Դեմոյան

84
Այսօր, 12:18
«Երեկվա խուզարկության հետևանքները». Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկվա խուզարկության հետևանքները.
Երեկ քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկության արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ եմ, ֆիլոկարտիստ եմ, ֆիլումենիստ ու ֆալերիստ եմ: Այս կապակցությամբ առանձին արձանագրություն չի կազմվել: Ու մինչ դատավոր ՄԱՍԻՍ Մելքոնյանն ընդհուպ կմոտենա ԱՐԱՐԱՏ Միրզոյանին, խուզարկության ժամանակ պատկան մարմիններին ինքնակամ խոստովանեցի, որ 2021-2025 թվականների ընթացքում, վատնելով ընտանեկան բյուջեի սուղ միջոցները, ավելի քան 15 պետական գրադարանների ու թանգարանների ֆոնդերին հանձնել եմ շուրջ 900 թանգարանային արժեքներ՝ ծախսելով մոտ 1 մլն ՀՀ դրամ:
Ստորև ներկայացնում եմ այդ հաստատությունների ցանկը.
Հայաստանի ազգային արխիվ
Հայաստանի ազգային գրադարան
Հայաստանի պատմության թանգարան
Հայաստանի պետական պատկերասրահ
Մատենադարան (15-րդ դարի մագաղաթյա ձեռագրի պատառիկ)
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ
Գրականության և արվեստի թանգարան
Երևան քաղաքի պատմության թանգարան
Օրբելի եղբայրների տուն-թանգարան
Ավետիք Իսահակյանի տուն թանգարան, Գյումրի
Հովհաննես Շիրազի տուն թանգարան, Գյումրի
Գյումրի քաղաքի պատմության թանգարան
Իմ կյանքի այս դրվագի մասին, որն ամենօրյա հետաքրքրություն է ու հաճելի աշխատանքային շփում գործընկերների հետ, ես չեմ խոսում ու գրում: Երեկվա խուզարկության ժամանակ ցույց եմ տվել բոլոր այս նվիրատվությունների ստացականները, որոնց իսկությունը կհաստատի հենց ինքը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը (հարակից զեկուցող՝ Արայիկ Հարությունյան): Ես ընդամենը կցանկանայի, որ հանրայնացված այս փաստով, իրենք վերջապես հասկանային, թե ով են իրենք և ինչ են իրենցից ներկայացնում, և ով եմ ես:
Ես խիստ կասկածում եմ, որ Ժաննա Անդրեասյանն ու Արայիկ Հարությունյանը հարկատուների գումարները աստղաբաշխական պարգևավճարների անվան տակ թալանելով գեթ մեկ ցուցանմուշ նվիրած լինեն որևէ հայաստանյան թանգարանի՝ թեկուզ հենց այդ պարգևավճարներից:
Առաջարկում եմ քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին հատուկ ծիսակարգով պատիժ սահմանել իմ անձի դեմ՝ նման վարքի ու ընտանեկան միջոցների հաշվին պետական շահը սպասարկելու համար:
Իսկ Ժաննային ու Արայիկին առաջարկում եմ լուրջ մտածելուց հետո ինձ առաջադրեն «Մեր ժամանակների հերոսը» մրցանակին արժանանալու համար: Արայիկ, մրցանակի վրա պատկերված Մասիսը շուռ տված չպետք է լինի: Առաջադրման ու իմ անձի հանրահռչակման կարևոր գործի քավոր եմ նշանակում Պետրոս Ղազարյանին՝ ԿԳՄՍ նախարարի ամուսնուն, քանի որ նվիրատվությունների մեծ մասը գնացել է իր կնոջ գերատեսչության ենթակայության տակ գտնվող հաստատությունների ֆոնդեր: Գոնե այս կերպ արժանանամ Հանրայինի բաղձալի եթերին…
Լավ մնացեք»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան