Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 հունվարի, 2026 թ.

«Պատասխանատուները սպասում են գարնան արևին»․ Վահագն Սարոյան

62
Այսօր, 11:36
«Պատասխանատուները սպասում են գարնան արևին»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Միջհամայնքային ճանապարհները կրկին սարսափելի վիճակում են։
Բոլոր վարորդները պարտաճանաչ վճարում են տեխսպասարկման գումարներ՝ հույսով, որ երթևեկելու են բարվոք, մշակված ու մաքրված ճանապարհներով։ Բայց իրականությունն այլ է․ ճանապարհները լքված են, իսկ պատասխանատուները՝ սպասում են գարնան արևին։
Իսկ ինչ են անում այս իշխանությունները, խոսքերով են կերակրում ժողովրդին․ մարզպետներից մինչև տարածքային կառավարման նախարար՝ միայն մեծ-մեծ խաբեություն է ու քարոզչություն, բայց ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց անգործության համար։
Ժողովուրդը բառացիորեն երթևեկելու փոխարեն խցանումների մեջ է չմաքրված ճանապարհներին, իսկ նրանք սահուն քայլում են իրենց խոստումների վրայով։
«Անունը կա՝ ամանումը չկա» սկզբունքով՝ պատասխանատուները միայն իրենց չարածն են գովում, իսկ իրենց թողած հետևանքների ծանրությունը կրում է ժողովուրդը՝ թե՛ իրական, թե՛ բարոյական իմաստով»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան