Երևանում օտարերկրացի կինը հարվածել է իր 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել
![]() Մարտի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոց 29/1 հասցեում գտնվող հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է և նրան հոգեկան առողջության կենտրոն տեղափոխելու համար խնդրել Է ոստիկան մոտենա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոշ ժամանակ հետո ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեում բռնության ենթարկված մի երեխայի «շրթունքի վնասվածքով, կապտուկներ մարմնի ու պարանոցի հատվածում» ախտորոշմամբ շտապօգնության խումբը տեղափոխել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։ Տուժածը Իրաքի քաղաքացի 3-ամյա տղա է։ Պարզվել է, որ նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում 35-ամյա մայրը բղավել է երեխայի վրա, մի քանի հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին, ապա մահճակալից գցել է հատակին և քարշ տվել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
