Երևան`   -2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 20 հունվարի, 2026 թ.

«Ամերիկյան ավիակիր խմբավորումը Իրանի ափերին կհասնի մոտավորապես հունվարի 25-ին». Արա Պողոսյան

72
Այսօր, 00:48
«Ամերիկյան ավիակիր խմբավորումը Իրանի ափերին կհասնի մոտավորապես հունվարի 25-ին». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամերիկյան ավիակիր խմբավորումը Իրանի ափերին կհասնի մոտավորապես հունվարի 25-ին։
Ինչպես հիշում եք, ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք սկսել էր տեղափոխել իր ավիակիր միջոցներ​ը դեռ այն ժամանակ, երբ աշխարհը սպասում էր, թե երբ է Թրամփը հարձակվելու Իրանի վրա:
Թեպետ Թրամփը բոլոր սլաքները վարպետորեն ուղղեց դեպի Գրենլանդիա, սակայն ռազմական միջոցների տեղափոխման ուղղությունն ինքնին խոսում է բուն նպատակի մասին»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան