«Ականատեսն ենք մեկ մարդու կողմից դատական իշխանության ամբողջական ուզուրպացման». Դավիթ Ղազինյան
![]() ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը գրում է․ «Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը, ի թիվս այլ ապօրինությունների, վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման, որի պայմաններում Հայաստանի քաղաքական իշխանությունը ոտքի տակ է տալիս Սահմանադրությունն ու օրենքները, մարդկային տարրական արժեքներն ու սկզբունքները։ Փաստացի ականատեսն ենք մեկ մարդու կողմից դատական իշխանության ամբողջական ուզուրպացման և փաստացի կազմալուծման։ Ապօրինի ազատազրկված լինելով և գիտակցելով օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով արդարության և օրինականության հասնելու անհնարինությունը՝ Նարեկը դիմեց բողոքի ծայրահեղ քայլի՝ հացադուլի։ Իմ աջակցությունն եմ հայտնում Նարեկ Սամսոնյանին և հորդորում եմ դադարեցնել հացադուլը, հավաքել ուժերը և պատրաստ լինել Հայաստանում օրինականության և արդարության վերականգնման համար ակտիվ պայքարին»։ Աղբյուրը` Դավիթ Ղազինյան |

«Նիկոլդ նախկինում «ձորի չորացած աղվես» էր»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6616:24
«Արսեն Սաֆարյանի հետ քիչ եմ շփվում․ ենթադրում եմ՝ Ղարաբաղի հետ տեղի ունեցածում նաև ինձ ա մեղադրում»․ Ալեն Սիմոնյան
11914:30
Ալեն Սիմոնյանը զանգահարում է Հովհաննես Ազոյանին
8114:18
«Փաշինյանի թիմի 90 տոկոսը Տեր-Պետրոսյանի դպրոցն է անցել»․ Բորիս Մուրազի
6314:12
«Քննադատություններ եմ լսում, թե Արցախի պետնախարարը բլոգերություն է անում»․ Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
9814:00
«Ինչպե՞ս է լինում, երբ ամուսնացած եք, ունեք ընտանիք ու հանկարծ սիրահարվում եք երիտասարդ աղջկա»․ հարց՝ Ալեն Սիմոնյանին
11113:24
