«Նիկոլ Փաշինյանի գործն այլևս մեր ժողովրդի ցավազրկումն է ու «հիբրիդային» պատերազմը մեր ինքնության դեմ». Լևոն Զուրաբյան
![]() ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ «ԵՐԲ ԿԼԻՆԻ ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ Սարսափելի նվաստացուցիչ է նաև այն, որ 99 տարով զիջելով մեր ինքնիշխանությունը մեզ համար հսկայական ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում, միջազգայնորեն լեգիտիմացնելով Ադրբեջանի հատուկ կարգավիճակը Զանգեզուրի «միջանցքում», որպես կորուստը մեղմացնող քաղաքական ողորմություն ստանում ենք 4 գերիների ազատումը: Սա Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ պերճանքն ու սնանկությունն է: Այստեղ սկի դիվանագիտություն էլ չկա: Նրան ականջը բռնած ուղղակի տանում են դեպի նախագծված ապագա, որի մասին սկի չեն էլ հայտնում: Դրա համար էլ նա ոչ մի դարդ չունի. հեծանիվ ա քշում, թմբուկ հարում, ժողովրդի համար դիջեյություն անում ու սրտիկներ բաշխում: Նրա գործը այլևս մեր ժողովրդի ցավազրկումն է, և ցավազրկման համար ինչ պետք ա, նրան կուղարկեն: Հա, մի գործ էլ են հանձնարարել՝ «հիբրիդային» պատերազմը մեր ինքնության դեմ: Չհուսաթափվեք, մեր արժանապատվությունն ու ազգային շահերը վերականգնելու ենք: Այդ ժամանակ Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիրը և մենք կունենանք իսկական հաշտություն բոլոր հարևանների հետ»: Աղբյուրը` Լևոն Զուրաբյան |

«Պետական անվտանգությունը PR արշավ չէ»․ Շիրազ Խաչատրյան
000:24
Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կան զոհեր
6800:03
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը
76Երեկ, 22:12
«Նիկոլի միակ սոցիալական հենարանը կրիմինալ կլաններն ու օլիգարխներն են». Միհրան Հակոբյան
66Երեկ, 21:42
«Լավ իմացիր՝ դու պարտության խորհրդանիշ ես ու վերջ». Էդուարդ Շարմազանով
82Երեկ, 21:24
«Նույնիսկ ամենապարզ ենթակառուցվածքային աշխատանքները դարձել են քաղաքական շահարկումների բեմ». Մեսրոպ Առաքելյան
89Երեկ, 20:42
