Գորիս ՔԿՀ-ում կալանավորները ցուրտ եղանակին ստիպված են լողանալ սառը ջրով
![]() Գորիս ՔԿՀ-ի վերաբերյալ «ՆյուԴեյ»-ին փոխանցել են բաց նամակ և խնդրել են հրապարակել, այն ուղղված է արդարդատության նախարար Սրբուհի Գալյանին. «Սույնով դիմում եմ Ձեզ՝ խնդրելով Ձեր անհապաղ միջամտությունը Գորիս քրեակատարողական հիմնարկում առկա լուրջ խնդրի կապակցությամբ։ Ըստ ստացված տեղեկությունների՝ Գորիս ՔԿՀ-ում կալանավորները ցուրտ եղանակային պայմաններում ստիպված են լողանալ սառը ջրով։ Տաք ջրի բացակայությունը կամ դրա ոչ կանոնավոր տրամադրումը խախտում է կալանավորների արժանապատվությունը, ինչպես նաև կարող է հանգեցնել առողջական խնդիրների։ Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային իրավական պարտավորությունների՝ ազատությունից զրկված անձանց պետք է ապահովեն նվազագույն կենցաղային և հիգիենիկ պայմաններ։ Սառը ջրով լողանալը ձմեռային կամ ցուրտ եղանակին հակասում է այդ պահանջներին և կարող է գնահատվել որպես անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք»: |

«Նիկոլդ նախկինում «ձորի չորացած աղվես» էր»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6616:24
«Արսեն Սաֆարյանի հետ քիչ եմ շփվում․ ենթադրում եմ՝ Ղարաբաղի հետ տեղի ունեցածում նաև ինձ ա մեղադրում»․ Ալեն Սիմոնյան
11914:30
Ալեն Սիմոնյանը զանգահարում է Հովհաննես Ազոյանին
8114:18
«Փաշինյանի թիմի 90 տոկոսը Տեր-Պետրոսյանի դպրոցն է անցել»․ Բորիս Մուրազի
6314:12
«Քննադատություններ եմ լսում, թե Արցախի պետնախարարը բլոգերություն է անում»․ Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
9814:00
«Ինչպե՞ս է լինում, երբ ամուսնացած եք, ունեք ընտանիք ու հանկարծ սիրահարվում եք երիտասարդ աղջկա»․ հարց՝ Ալեն Սիմոնյանին
11113:24
