Երևան`   -3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

«TRIPP-ի իրականացման ընթացքում ԱՄՆ-ն կարող է ցանկացած պահի թքել ՀՀ ինքնիշխանությունը հարգելու իր պարտավորության վրա». Հայկ Այվազյան

68
Այսօր, 09:48
«TRIPP-ի իրականացման ընթացքում ԱՄՆ-ն կարող է ցանկացած պահի թքել ՀՀ ինքնիշխանությունը հարգելու իր պարտավորության վրա». Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «TRIPP նախագծի իրականացման մասին հայտարարության մեջ բազմաթիվ անգամներ ընդգծվում է տարբեր գործառույթներում Հայաստանի ինքնիշխանության պահպանման մասին։
Եթե այս փաստաթղթի մյուս կողմում ԱՄՆ փոխարեն լիներ մեկ այլ պետություն, ապա ՀՀ ինքնիշխանության վերաբերյալ հիշատակումները կարելի էր դրական համարել։
Սակայն հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը այն պետությունն է, ով կարող է իր ցանկությամբ խախտել պետությունների ինքնիշխանությունը պաշտպանող միջազգային պարտադիր օրենքները, խախտել պետությունների ինքնիշխանությունը և առևանգել ընտրված նախագահին, ապա TRIPP-ի իրականացման ընթացքում ԱՄՆ-ը հանգիստ կարող է ցանկացած պահի թքել ՀՀ ինքնիշխանությունը հարգելու իր պարտավորության վրա և խախտել այն։
Փաստաթղթում առկա ՀՀ ինքնիշխանության վերաբերյալ դրույթները, ԱՄՆ համար չունեն նույնիսկ այն թղթի արժեքը, որոնց վրա դրանք տպված են»:

Աղբյուրը`   Հայկ Այվազյան