Արամ Ա-ն 2026թ-ը հայտարարել է «Հոգևոր կյանքի վերանորոգման տարի»
![]() Այսօր ընթերցվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայրապետական հռչակագիրը։ Հայրապետը 2026թ-ը հայտարարել է «Հոգևոր կյանքի վերանորոգման տարի» եւ այսուհետ ամեն տարի Սուրբ ծնունդին հաջորդող կիրակի օրը պատարագի ժամանակ ընթերցվելու է նրա հայրապետական հռչակագիրը։ Արամ Առաջինն իր այս տարվա հռչակագրում նշել է, որ պարագայական որոշում չէ այս տարին հոգեւոր կյանքի վերանորոգմանը նվիրելը, այլ հրամայական անհրաժեշտություն՝ հաշվի առնելով հայի կյանքի մեջ հոգեւոր կյանքի առանցքային կարեւորության նահանջը։ Հայրապետը նշել է նաեւ, որ այսօր իրավիճակից ելնելով, հայ ժողովրդի մոտ հոգեւոր կյանքը չի ներկայացնում այն նույն կենսական վիճակն ու հարազատ պատկերը, ինչպես եղել է անցյալում։ «Հայ եկեղեցին դարձել է առավելապես ծիսակենըրոն, հետեւաբար, հրամայական եւ անյետաձգելի է ծիսական կյանքի բարեփոխումը՝ ներկա պայմաններին եւ պահանջներին համապատասխանեցնելով եւ ժողովրդի գործուն մասնակցությամբ։ Առանց անտեսելու ազգային արժեքների կարեւորությունը, անհրաժեշտ է, որ եկեղեցին հատուկ նախաձեռնություններով հանդես գա՝ շեշտը դնելով հոգեւոր արժեքների վրա»,– ասվում է հռչակագրում։ Աղբյուրը` Կիլիկի TV |

«Իրանում նոր աշխարհակարգ է հաստատվելու»․ Վահե Լոռենց
11902:06
«Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկաններն այցելում են Մասյացոտնի թեմի քահանաներին»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
12401:12
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հերքում է հրապարակել
10301:02
Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց (տեսանյութ)
12700:36
«Իրական Հայաստանում ոչ մի երեխա ծնված չի համարվելու, եթե նրան դուրս չի քաշել անձամբ Փաշինյանը»․ Ռուբեն Մխիթարյան
12300:06
«Դեռ մի քանի հոգի էլ կան, որոնք հավանական դավաճաններ են. սպասենք»․ Հայր Ասողիկ
113Երեկ, 23:42
