«Իրանի մասին գրառումներ և վերլուծականներ հրապարակելիս ցուցաբերեք առավել զսպվածություն և չեզոքություն». Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի մասին գրառումներ, հայտարարություններ և վրլուծականներ հրապարակելիս ցուցաբերեք առավել զսպվածություն և չեզոքություն: Իրանը մեր բարեկամն է: Այս այն երկիրն է, որ երկարատև շրջափակման երեք տասնամյակների ընթացքում իր սահմանը բաց է պահել մեզ համար: Դեռ պարզ չէ այս իրավիճակից Իրանը ինչպես դուրս կգա: Դեռ պարզ չէ, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ Իրանի ներքաղաքական վայրիվերումներն ու կտրուկ փոփոխությունները տարածաշրջանային զարգացումների վրա: Հայաստանի փխրուն անվտանգային միջավայրը նկատի ունեցեք, անհեռատես և անմիտ որակումներ հնչեցնելուց առաջ: Ուկրաինական պատերազմի ավարտը չի երևում, իսկ ռուս-իրանական համագործակցությունը և 2025 թ. կնքված ռազմավարական համագործակցության մասին ՌԴ-Իրան համաձայնագիրը հուշում են, որ հարավկովկասյան տարածաշրջանում ռուսական և իրանական գործոնները շարունակում են պահպանել իրենց ազդեցությունը: Հարգելի «փորձագետներ» Իրանը Վենեսուելա չէ: Մադուրոյին բռնեցին, թե չբռնեցին, վերջին հաշվով ուղղակի ազդեցություն չունի Հայաստանի համար: Հարևան հսկա երկրի ցանկացած իրադարձություն կարևոր է մեզ համար: Իրանի պետական-քաղաքական համակարգի առանձնահատկություններն ու էթնո-քաղաքական համապատկերի մասին տարրական քաղաքագիտական գիտելիքներ չունենալով ձեզ ամեն տեղ մի ցուցադրեք: Եվ ի վերջո պետք չէ անիմաստ խցկվել Իրան-Արևմուտք մեծ հակամարտության մեջ: Սահմանին կանգնած են մեր երիտասարդները, նրանք դժվար և վտանգավոր ծառայության են տանում, ի տարբերություն բազմոցներին փռված և կլորիկ գրանտներ ստացող մտքի գիգանտների»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից». Արուսյակ Ջուլհակյան
4713:48
«Այժմ առավել կարևոր է թվում ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործողությունների որոշումը»․ Վարդան Ոսկանյան
6413:36
«Ցույցերն արյունալի են դարձրել՝ Թրամփին միջամտելու առիթ տալու համար»․ Արաղչի
8213:08
«Իրանը, կարծես, սկսել է հատել կարմիր գիծը»․ Թրամփ (տեսանյութ)
7112:54
«Ադրբեջանը՝ առաջնային գործընկեր, Հայաստանը՝ ճնշման ենթակա օբյեկտ»․ Սուրեն Սուրենյանց
8211:54
«Եթե ԱՄՆ-ն չվերցնի Գրենլանդիան, դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը»․ Թրամփ (տեսանյութ)
15411:24
