Երևան`   -3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ.

«Տեր եմ իմ Թալինի մեջ բոլոր եկեղեցիներում». Տավրոս Սափեյանը կրկին խոչընդոտել է պատարագը

160
Երեկ, 18:42
«Տեր եմ իմ Թալինի մեջ բոլոր եկեղեցիներում». Տավրոս Սափեյանը կրկին խոչընդոտել է պատարագը

«Միջնաբերդ» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «2026թ․ հունվարի 11-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ հերթական անգամ խոչընդոտվել է, որպեսզի Եկեղեցու քահանա Տեր Հայկ Սահակյանը անցկացնի Սուրբ և Անմահ Պատարագը:
Այսօր առավոտյան, այդ ընթացքում Եկեղեցու մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Տավրոս Սափեյանի և նույն համայնքի բնակիչների միջև:
Տավրոս Սափեյանի մտքերից պարզ է դառնում, որ վերջինս թալինցի-երևանցի բաժանարար կոչ է անում, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին վերաբերվում է՝ որպես կուռքի և իր վրա է վերցնում Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունը խոչընդոտելու պատասխանատվությունը:
Մեջբերում ենք վերջինիս խոսակցությունից մի հատված՝
Տավրոս- Երևանից ես..
Թալինի բնակիչ- Թալինից եմ ....
Տավրոս- Երևանից չփորձվի մեկը...
Թալինի բնակիչ- հայ չես ....
Տավրոս- Գնացեք ձեր տները:
Թալինի բնակիչ- հիմա ես եկել, որ արարողությանը...
....
Տավրոս- ինձ ճանաչում ե՞ք: Ես Թալինի համայնքի ղեկավարն եմ ու տեր եմ իմ Թալինի մեջ բոլոր եկեղեցիներում...
Տերը, էս երկրի տերը երկրի վարչապետնա, Նիկոլ Փաշինյանը:
Թալինի բնակիչ- էդ ովա, էդ ովա, ես չեմ ճանաչում....
Տավրոս- մի ճանաչեք ․․․․»:

Աղբյուրը`   «Միջնաբերդ»