«Թրամփը տեղեկացվել է Իրանի դեմ ռազմական հարվածների նոր տարբերակների մասին». The New York Times
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին տեղեկացվել է Իրանի դեմ ռազմական հարվածների նոր տարբերակների մասին, շաբաթ օրը հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով մի քանի անանուն ամերիկացի պաշտոնյաների, որոնք ծանոթ են հարցին։ Թրամփը «դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն պաշտոնյաները հայտարարել են, որ նա լրջորեն քննարկում է հարվածի թույլտվությունը՝ ի պատասխան իրանական ռեժիմի կողմից լայնածավալ տնտեսական դժգոհությամբ պայմանավորված ցույցերը ճնշելու ջանքերի», - ասվում է հաղորդագրության մեջ։ Ամերիկացի առաջնորդին ներկայացվել են մի շարք տարբերակներ, այդ թվում՝ Թեհրանում ոչ ռազմական թիրախների վրա հարվածներ։ Շաբաթ օրը նա սոցիալական ցանցերում գրել է. «Իրանը ձգտում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, գուցե այնպես, ինչպես երբեք։ ԱՄՆ-ն պատրաստ է օգնե»: Թրամփը և ԱՄՆ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս զգուշացրել են, որ Վաշինգթոնը միջոցներ կձեռնարկի, եթե Իրանում «սպանվեն» խաղաղ ցուցարարներ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի օրը դատապարտել է Թրամփի վարչակազմի «միջամտող և մոլորեցնող» հայտարարությունները՝ նշելով, որ դրանք արտացոլում են Վաշինգթոնի շարունակական թշնամանքը Իրանի ժողովրդի նկատմամբ։ Դեկտեմբերի վերջից Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են բռնկվել ռիալի կտրուկ անկման և երկարատև տնտեսական դժվարությունների պատճառով։ Իրանի իշխանություններն ընդունել են բողոքը և հայտնել տնտեսական խնդիրները լուծելու իրենց պատրաստակամությունը՝ զգուշացնելով զերծ մնալ բռնությունից ու վանդալիզմից: Ուրբաթ օրը հեռուստատեսային ելույթում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կոչ արեց իրանցի ժողովրդին պահպանել միասնությունը՝ պնդելով, որ որոշ ցուցարարներ փորձում են հաճոյանալ Միացյալ Նահանգներին։ Նա նաև խորհուրդ տվեց ամերիկացի առաջնորդին կենտրոնանալ իր երկրի խնդիրների վրա՝ հավելելով, որ Իրանը «չի նահանջի» «դիվերսանտների» առջև։ |

«Խաղաղություն կարող է բերել այն իշխանությունը, որը հանուն դրա պատրաստ է նաև պատերազմի»․ Սենոր Հասրաթյան
9900:06
«Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան (տեսանյութ)
118Երեկ, 22:18
ԱԱԾ նոր փոխտնօրեն է նշանակվել
98Երեկ, 21:54
«Առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածի անգամ նվազագույն շեմն ապահովված չէ»․ Հովսեփ Սարգսյան (տեսանյութ)
119Երեկ, 21:12
«Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ»․ Աննա Հակոբյան
106Երեկ, 20:48
«Դատարանը խուսափել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի հարցին լուծում տալուց»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
137Երեկ, 20:00
