Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.

«Հորինում եք, իբր ես հանդիպում եմ իմ ընկերոջ աղջկա հետ, ամոթ է, բավակա՜ն է». Ալեն Սիմոնյան

138
Երեկ, 18:54
«Հորինում եք, իբր ես հանդիպում եմ իմ ընկերոջ աղջկա հետ, ամոթ է, բավակա՜ն է». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր էջում տարածած տեսանյութում ասել է․ «Նոր համացանցն էի նայում, ու ինչ ստերի ու կեղծիքների ասես չհանդիպեցի: Դադարեք բամբասելը, դադարեք ուրիշների կյանք մտնելը, դադարեք հնարելը և այդ հիմարություններին հավատալն ու դա տարածելը: Ինչեր ասես, որ չեք խոսում իմ մասին՝ իբր ես երեխա ունեմ 2-3 տարեկան, բացի իմ 3 երեխաներից, իբր ես հանդիպում եմ իմ ընկերոջ աղջկա հետ, որը նույնպես իրականությանը չի համապատասխանում։ Դուք չե՞ք ամաչում, ամոթ է․․․ Ապրեք ձեր կյանքով, եթե ունեք անձնական կյանք, իսկ եթե չունեք՝ պարտադիր չէ մտնեք ուրիշների անձնական կյանք և ստեր հորինեք, տարածեք, բավակա՜ն է, ամոթ է, դրանով դուք ավելի շատ ձեզ եք խայտառակում»։

Աղբյուրը`   Ալեն Սիմոնյան