Երևան`   -9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ.

«Մեր գերնպատակը մարդկանց մտքային փոփոխությունն է»․ Ստեփան Ասատրյան

111
Երեկ, 15:36
«Մեր գերնպատակը մարդկանց մտքային փոփոխությունն է»․ Ստեփան Ասատրյան

«Մեր գերնպատակը մարդկանց մտքային փոփոխությունն է։ Եկեղեցին սուրբ է ու անարատ, մենք փոխելու ենք նվիրապետությունը, որը հոգևորականների մտածողությունն է, որը, տեսնում ենք, կտրված է Սուրբ Գրքից և եկեղեցու սրբազան ավանդույթներից»,- Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Ստեփան Ասատրյանը՝ Հովհաննավանքի կարգալույծ արված քահանա Տեր Արամը: «Բարձրաստիճան հոգևորականների մի խումբ կա, որը մոռացել է իր անելիքների մասին և անում է հոգևորականին ոչ հարիր բաներ։ Բոլոր այն մեղավորները, ովքեր կցանկանան հրաժարվել սեփական մեղքից, գալ, դառնալ մեկը, ով կազատագրի մեղքից և իրենց, և այս եկեղեցին, կոչ ենք անում միանալու այս շարժմանը»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր գլխավորում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի ուխտերթը: