Վենեսուելայում ԱՄՆ գործողության հետևանքով 32 կուբացի է զոհվել
886
Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ., 12:19
![]() Մի քանի տասնյակ կուբացի է զոհվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու՝ ԱՄՆ-ի գործողության հետևանքով: Այս մասին ասվում է Կուբայի կառավարության հաղորդագրության մեջ, որը հրապարակել Է Granma թերթը: «2026 թվականի հունվարի 3-ի վաղ առավոտյան ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ իրականացված հանցավոր հարձակման հետևանքով 32 կուբացի է զոհվել»,- նշվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին, և որ նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը գերեվարվել են: Պաշտոնյաների տվյալներով՝ զոհվել է առնվազն 80 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք և անվտանգության ուժերի անդամներ։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
