Երևան`   -6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ.

«Վարչապետի և իշխող ուժի կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»․ Դավիթ Մանուկյան

186
Երեկ, 19:42
«Վարչապետի և իշխող ուժի կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»․ Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները բացարձակ մերժելի են։ Կարգալույծ եղած քահանայի և Թալինի համայնքապետի կողմից եկեղեցական կանոնակարգի կոպիտ խախտումներն անթույլատրելի են:
Երկրի վարչապետի և իշխող ուժի կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որը հանգեցնում է միայն ներազգային պառակտման ու միջանձնային թշնամանքի։
Բոլոր նրանք, ովքեր օգտագործելով իրենց պաշտոնական դիրքն ու ազդեցությունը մասնակցում են այդ արշավին, խախտելով Եկեղեցու կանոնադրությունը և ՀՀ օրենսդրությունը, պետք է գիտակցեն մի պարզ ճշմարտություն՝ իշխանությունն անցողիկ է, կատարած քայլերը չեն մոռացվելու և վաղ թե ուշ ամեն մի քայլ ստանալու է իր տրամաբանական պատասխանը»։

Աղբյուրը`   Դավիթ Մանուկյան