Երևան`   -10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ.

«Իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժը (անհատը) պետք է միշտ պատրաստ լինի իշխանազրկման». Հովիկ Աղազարյան

100
Երեկ, 14:24
«Իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժը (անհատը) պետք է միշտ պատրաստ լինի իշխանազրկման». Հովիկ Աղազարյան

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժը (անհատը) պետք է առաջնորդվի հետևյալ բանաձևով.
Առաջին՝ իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժը (անհատը) պետք անի ամեն ինչ (Սահմանադրության և օրենքների շրջանակներում) իշխանությունը պահելու համար;
Երկրորդ՝ իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժը (անհատը) պետք է միշտ պատրաստ լինի իշխանազրկման (Սահմանադրության և օրենքների շրջանակներում)։
Հայտարարված մարտակոչից հետո ակնհայտ է, որ ՀՀ վարչապետի համար անընդունելի է բանաձևի երկրորդ կետը»:

Աղբյուրը`   Հովիկ Աղազարյան