Երևան`   -6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ.

Ճանապարհներին սպասվում է մերկասառույց

97
Երեկ, 15:36
Ճանապարհներին սպասվում է մերկասառույց

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է․ «Հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևանում հունվարի 4-ի ցերեկը, hունվարի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում հունվարի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ին ողջ հանրապետությունում գիշերային ժամերին կբարձրանա 16-20, ցերեկային ժամերին՝ 3-5 աստիճանով»։

Աղբյուրը`   ՇՄՆ