Հոսանքազրկված հասցեներում վաղը ևս լույս չի լինի. ՀԷՑ
![]() «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է. ««Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները. Ինչպես երեկ ողջ գիշեր, այնպես էլ առաջիկա գիշերը (24-ժամյա ռեժիմով) ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ինտենսիվ աշխատանքներ է տանելու «Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ: Այս պահին կատարվում են այրված և հին սարքավորումների ապամոնտաժման աշխատանքներ և վաղ առավոտից սկսվելու է նոր սարքավորումների տեղափոխման, մոնտաժման, սնող մալուխների ստուգման և դրանց կարգաբերման աշխատանքները: Արդյունքում հնարավոր կլինի նախնական գնահատականով մինչև վաղը՝ ժամը 22:00, վերականգնել բոլոր այն հասցեների էլեկտրամատակարարումը, որոնք մինչ այս պահը դեռ հոսանքազրկված են: Ստորև այն հասցեները որոնք մասնակի կամ ամբողջությամբ դեռևս հոսանքազրկված են՝ Աղբյուրը` Հայաստանի էլեկտրական ցանցեր |

«Կարծում եմ՝ Ամանորին Միքայել Սրբազանը հիվանդանոցում կլինի»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
4914:18
«ՔՊ-ի դեմքը՝ Շենգավիթում»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
4214:12
«Բա հոդվածները հանեք, գործ հարուցեք»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
6314:06
«Շրջիկ կրկեսի մասնակիցների թիվը Գառնիում այսօր ավելի քիչ էր, քան երբևէ»․ Տիգրան Քոչարյան
5913:48
Իրավիճակը ճանապարհներին՝ ժամը 13․00-ի դրությամբ
4113:36
Քաղաքացին բռնության ուղիղ կոչ է հնչեցնում (տեսանյութ)
8613:24
