Մեկնարկել է Զելենսկու և Թրամփի հանդիպումը Ֆլորիդայում
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդայում։ Հանդիպումը կլինի հրապարակային՝ մամուլի և տեսախցիկների ներկայությամբ։ Երկու առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների կողմից մշակված 20 կետից բաղկացած ծրագիրը՝ շեշտը դնելով անվտանգության երաշխիքների վրա։ Երկու առաջնորդներն էլ նախատեսում են հանդիպման ընթացքում համատեղ հեռախոսազրույց ունենալ եվրոպացի դաշնակիցների հետ։ Զելենսկիի հետ հանդիպումից մեկ ժամ առաջ Թրամփը զանգահարել է Վլադիմիր Պուտինին։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ նա «լավ և շատ արդյունավետ» զրույց է ունեցել։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ հեռախոսազրույցը կազմակերպվել է Թրամփի նախաձեռնությամբ։ Ուկրաինայի նախագահին մոտ կանգնած երկու աղբյուրների համաձայն՝ Financial Times-ը հաղորդում է, որ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը մտահոգություններ է առաջացրել ուկրաինացի պաշտոնյաների շրջանում՝ առաջիկա հանդիպման տոնի վերաբերյալ։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
