Երևան`   -1 °C
Այսօր`   Կիրակի, 28 դեկտեմբերի, 2025 թ.

«Եթե գեթ մի կաթիլ հավատք ու սեր ունենային»․ Կարինե Հարությունյան

83
Այսօր, 16:18
«Եթե գեթ մի կաթիլ հավատք ու սեր ունենային»․ Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե գեթ մի կաթիլ հավատք ու սեր ունենային․․․
Ավագանու մի քպական անդամուհի ասում է՝ պատարագներին մասնակցում եմ, քանի որ իմ թիմի առաջնորդն է մասնակցում։ Դե, Նիկոլին նկատի ունի, պարզ է։ Ասում է՝ էնքան մասնակցելու եմ, մինչև եկեղեցին ազատագրվի։ Այսինքն՝ եթե Նիկոլին հաջողվի, որին կասկածում եմ, որ կաթողիկոսը փոխվի, սույն անդամուհին էլ չի մասնակցելու պատարագների։
Սա քպական, վստահ եմ, յուրաքանչյուրի վերաբերմունքն է կատարվողին։ Նրանք գնում են եկեղեցի՝ բողոքի ցույցի, իսկ այս դեպքում բողոքի ցույցը պարզ պետական տեռոր է, քանի որ իրականացվում է իշխանության կողմից, նրանք չեն գնում պատարագի։
Եթե գեթ մի կաթիլ հավատք ու սեր ունենային․․․»։