«Նիկոլ Փաշինյանը զանգվածային անկարգության կոչ է անում»․ Էդմոն Մարուքյան
![]() Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում մասնավորապես ասել էր․ «Կան մարդիկ, ովքեր ասում են, որ երբ տարբեր եկեղեցիներում պարատագի են մասնակցում ու հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել հենց այդ պահին։ Արդյո՞ք նման բան կարելի է և թույլատրելի։ Այո՛, նման բան կարելի է և թույլատրելի է»։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, այսօրվա եթերի ժամանակ անդրադառնալով Փաշինյանի այդ հայտարարությանը, նշել է հետևյալը․ «Սրանով ուղերձ է տալիս անվտանգային մարմիններին, որ եթե եկեղեցիներում ինչ-որ մարդկանց խմբեր կգոռգռան պատարագի ժամանակ, կխանգարեն ու ինչ-որ մարդիկ էլ կհանդիմանեն, վեճ կառաջանա ու նրանք, ովքեր խանգարել են իմ ասած ձևով, ես լիազորել եմ, նրանց հետ կապված պրոբլեմներ չկան․․․ ՔՕ-ով կրոնական որևէ ծես խանգարելը քրեորեն հետապնդելելի արարք է, այսինքն՝ իրա էս լայվն արդեն քրեորեն հետապնդելի արարք է․ ինքը զանգվածային կոչեր է անում անկարգությունների»։ |

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը». #Bild
10214:31
Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին
14711:30
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Անկախության օրվա առթիվ
11111:18
Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ
16610:07
«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան
10109:36
«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան
13509:18
