«Թմբկահարի փայտիկներ շրխկացնելը չի բարձրացնում Փաշինյանի վարկանիշը»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը կրկնեց ժիլետով վարչապետ Կարեն Կարապետյանի իմիջային քայլը՝ հարվածային գործիքներ նվագելը, սակայն Կարեն Կարապետյանը «նվագում», իսկապես հարվածում էր հարվածային գործիքներին, իսկ Նիկոլ Փաշինյանը միայն չրխկացնում էր փայտիկները։ Փաշինյանը Երևանում 10 տոկոսից էլ քիչ վարկանիշ ունի, նրա ընտրողները համեմատաբար շատ են այլընտրանքային լրատվության պակաս ունեցող գյուղերում, իսկ գյուղական տարեց ընտրողների համար թմբակահար Նիկոլ Փաշինյանի կերպարը հոգեհարազատ չէ։ Ո՞վ էր խորհուրդ տվել Նիկոլ Փաշինյանին հայտարարելու՝ եթե 10 հազար 400 դրամով բարձրացնենք թոշակառուների թոշակը, նրանց չեն իմանալու, թե այդ գումարը ինչպես ծախսեն։ Նիկոլ Փաշինյանը այդ անհիմն հայտարարությամբ վիրավորեց Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներին, հազարավոր ձայներ կորցրեց։ Նախկինում ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Հայաստանի ընդդիմությունը չի իջեցնում, նրա վարկանիշը իջեցնում է ինքը՝ իր անխոհեմ վարքով՝ Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումներով ու խոսքերով և պարբերաբար Հայաստանին նոր պահանջներ ներկայացնող, գովերգված կեղծ խաղաղությունը իր հայտարարություներով բացահայտող, պայթեցնող Իլհամ Ալիևը։ Մինչև Աժ ընտրություններ 5,5 ամիս կա, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը դեռ գլորվելու տեղ ու ժամանակ ունի»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Կարծում եմ՝ Ամանորին Միքայել Սրբազանը հիվանդանոցում կլինի»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
4914:18
«ՔՊ-ի դեմքը՝ Շենգավիթում»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
4214:12
«Բա հոդվածները հանեք, գործ հարուցեք»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
6314:06
«Շրջիկ կրկեսի մասնակիցների թիվը Գառնիում այսօր ավելի քիչ էր, քան երբևէ»․ Տիգրան Քոչարյան
5913:48
Իրավիճակը ճանապարհներին՝ ժամը 13․00-ի դրությամբ
4113:36
Քաղաքացին բռնության ուղիղ կոչ է հնչեցնում (տեսանյութ)
8613:24
