«Մինչև Նոր տարի շատ բան կարելի է որոշել». Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է «մինչև Նոր տարին ամենաակտիվ դիվանագիտական օրերից մեկը»։ Ուկրաինայի նախագահն Վլադիմիր Զելենսկին թեթգրամյան գրառմամբ հայտնել է, որ «մինչև Նոր տարի շատ բան կարելի է որոշել, և իրենք ամեն ինչ անում են դա ապահովելու համար, բայց որոշումներ կկայացվեն, թե ոչ, կախված է գործընկերներից՝ նրանցից, ովքեր օգնում են Ուկրաինային և նրանցից, ովքեր ճնշում են գործադրում Ռուսաստանի վրա։ Զելենսկու խոսքով՝ միայն այս շաբաթ ռուսներն արձակել են ավելի քան 2100 հարձակողական անօդաչու թռչող սարք, մոտ 800 կառավարվող ռումբ և տարբեր տեսակի 94 հրթիռ։ «Ամեն ինչ մեր ժողովրդի, կյանքի և այն ամենի դեմ է, ինչն ապահովում է դրա բնականոնությունը՝ առաջին հերթին՝ մեր էներգետիկ ենթակառուցվածքների դեմ», - ասել է Ուկրաինայի նախագահը։ Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանի ժամանակով ժամը 22:00-ին Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո նստավայրում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկին պլանավորում է Թրամփի հետ հանդիպման ժամանակ լուծել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ առկա հիմնական անհամաձայնությունները։ |

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2200:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
5000:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
6900:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
11300:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
91Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
81Երեկ, 23:30
