Իրանցի հաքերներն սպառնում են «Նեթանյահուի գաղտնիքները» հրապարակել համացանցում
![]() Իրանական «Հանդալա» հաքերային խումբը, որը նախկինում պնդում էր, որ գաղտնի նյութեր է ձեռք բերել նախկին վարչապետ Նաֆթալի Բեննեթի սմարթֆոնից, հայտարարել է, որ այս անգամ իրենք տվյալներ են ձեռք բերել վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմի ղեկավար և Մեծ Բրիտանիայում Իսրայելի դեսպանի թեկնածու Ցաչի Բրավերմանի iPhone 16 Pro Max-ից։ Այս մասին հաղորդել է Իսրայելի «9-րդ ալիքը»։ Հաքերները պնդում են, որ ունեն վարչապետի մասին գաղտնի տեղեկություններ և մտադիր են շուտով դրանք հրապարակել։ «Մենք ունենք ամեն ինչ՝ կոդավորված զրույցներ, թաքնված գործարքներ, ամոթալի բարոյական և ֆինանսական զիջումներ, իշխանության չարաշահում, շանտաժ, կաշառքներ։ Տարիներ շարունակ դուք պարել եք ձեր փոքրիկ պարը՝ մտածելով, որ Հանդալան ձեր մեջ չէ։ Բայց մենք ամեն անգամ սենյակում էինք», - ասել են հաքերները X ցանցում տարածված հայտարարության մեջ։ Նրանք խոստացել են ձեռք բերված նյութերը հրապարակել ավելի ուշ։ Ավելին, հաքերները պնդում են, որ ունեն մեղադրական ապացույցներ «Քաթարգեյթ» գործում, որի մեջ կասկածվում են Իսրայելի վարչապետի խորհրդական Յոնաթան Ուրիխը, նախկին ռազմական խոսնակ Էլի Ֆելդշտեյնը, թոշակի անցած գեներալ-մայոր Յոավ Մորդեխայը և նախկին խորհրդական Իսրայել Այնհորնը։ Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է. «Այս պահին որևէ խախտում չի հայտնաբերվել։ Հարցը վերանայվում է»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
