Սիրիայի ափամերձ շրջաններում ալավիների ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել. կան զոհեր
![]() Սիրիայի ալավիական կրոնական փոքրամասնության ներկայացուցիչները կիրակի օրը բողոքի ցույցեր են անցկացրել Լաթաքիայի և Տարտուսի ափամերձ քաղաքներում, որտեղ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և նրանց հակառակորդների միջև: Ցույցերն սկսվել են անցյալ ուրբաթ Հոմս քաղաքում ալավիական մզկիթի մոտ պայթուցիկ սարքի պայթյունից հետո։ Ութ մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել։ Իշխանությունները չեն նշել հարձակման կասկածյալներին։ Սիրիայից դուրս բնակվող ալավի շեյխ Ղազալ ալ-Ղազալին կոչ է արել մարդկանց դուրս գալ փողոց։ AP-ի տվյալներով՝ անվտանգության ուժերն ստիպված են եղել միջամտել և ալավիներին բաժանել հակառակորդներից՝ ամբոխը ցրելու համար՝ նախազգուշական կրակոցներ արձակելով օդ։ Ցուցարարների շրջանում կան զոհեր։ Սիրիայի իշխանությունները նաև հայտնել են, որ վիրավորվել է երկու անվտանգության աշխատակից։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
