Ադրբեջանը և Թուրքիան ձեռք են բերել նոր իրավական հիմք՝ միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հարցում
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների կողմից հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված «Փոխադարձ ռազմական անվտանգության ուժեղացման հուշագիրը»։ Դրանով ձեռք է բերել նոր իրավական հիմք՝ միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հարցում: Ավելի վաղ էլ՝ դեկտեմբերի 17-ին, Ադրբեջանի խորհրդարանում ընդունված փաստաթուղթը բաղկացած է 8 կետից, որով նախատեսում է համատեղ գործողություններ կողմերից մեկի վրա զինված հարձակման դեպքում: Այսպիսով, երկու երկրները փաստացիորեն ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը: Համաձայն փաստաթղթի՝ Բաքուն և Անկարան Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կարգավիճակի 51-րդ հոդվածում նշված «անհատական և կոլեկտիվ օրինական ինքնապաշտպանության իրավունքի» շրջանակներում պարտավորություն են ստանձնել փոխօգնություն ցուցաբերել հարձակման ենթարկված կողմին։ Նշվում է նաև, որ ռազմական օգնության գործընթացն իրականացվելու է կողմերից մեկի խնդրանքով և համապատասխանելու է երկրների ներքին օրենսդրությանը, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Հավելենք, որ համաձայնությունը ենթադրում է ոչ միայն ֆիզիկական օգնություն, այլև՝ պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակում։ Ըստ այդմ՝ կողմերը կխորացնեն ռազմական հետախուզության ոլորտում համագործակցությունը, կփոխանակեն ստացված ռազմավարական տեղեկատվությունը և կկարողանան ակտիվորեն օգտագործել այդ տվյալները համատեղ գործողությունների ժամանակ։ Այս քայլը երկու երկրների միջև գնահատվում է՝ որպես «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով ռազմական ոլորտում իրականացվող ամբողջական ինտեգրման ամենախոշոր քայլերից մեկը։ |

Ադրբեջանը համաձայնել է խաղաղապահ զորքեր ուղարկել Գազայի հատված
7520:06
Bloomberg-ը ներկայացրել է Ռուսաստանի կարծիքը՝ 20 կետանոց խաղաղության ծրագրի մասին
8319:52
«Եվրոպան ընտրեց պատերազմի ուղին, այդ թվում՝ ամերիկյան ճնշման ներքո». Հունգարիայի վարչապետ
10519:37
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը դուրս է գրվել հիվանդանոցից
7719:18
«Ցավում եմ մեր իրավական համակարգի այս ամոթալի անկումի համար»․ Մանուշ Եսայան
8618:36
«Չպետք է անտեսել Ադրբեջանի հայտարարությունները»․ Թաթուլ Հակոբյան
8117:54
