Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ.

«Շինհրապարակում հատվել են ծառեր․ իսկ թաղապետարանը դա «չէր նկատել»»․ Էդուարդ Հայրումյան

71
Այսօր, 16:30
«Շինհրապարակում հատվել են ծառեր․ իսկ թաղապետարանը դա «չէր նկատել»»․ Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ «Շատ կարևոր է, որ մեր արդար բողոքներն ու բարձրաձայնած խնդիրները լինեն հնարավորինս փաստաթղթավորված պետական մարմինների կողմից։
Սա իմ հերթական բացահայտման փաստաթղթավորումն է՝ Լվովյան 2 հասցեի հարակից շինհրապարակում հատվել են ծառեր և ըստ տեսչական մարմնի, պետությանը պատճառվել 460.000 դրամի վնաս, բայց ցավալին այն է, որ նույնիսկ էդ 460000-ը եթե հիմա տան, ապա էդ ծառերը հետ չեն բերվի։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, այս շինարարությունն իրականացնում է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, այսինքն՝ Նոր Նորք վարչական շրջանի նախկին և ներկայիս թաղապետի կուսակիցը, իսկ թաղապետարանը ծառահատումները «չէր նկատել»։
Կամ էլ գուցե շինարարը վստահ էր, որ մասիվում ինչ ուզեն կարան անեն, քանի որ իրենք են ղեկավարում վարչական շրջանը»։