«Էդ ամբողջ նյութական ռեսուրսն օգտագործելու են ընդդիմադիր ուժերին պախարակելու համար». Գառնիկ Դանիելյան
![]() «Դուրս է գալիս, որ ՀՀ իշխանությունները, համենայն դեպս հերքումը չկա, էդ գումարները, այսպես ասած, քերում են Եվրոպայից՝ սեփական կարիքների համար»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությանը: «Էդ հիբրիդային պատերազմ ասելով՝ իրենք էդ ամբողջ նյութական ռեսուրսն օգտագործելու են ընդդիմադիր ուժերին պախարակելու, խարազանելու համար»,- հավելել է պատգամավորը: Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում, արձագանքելով Կալլասի հայտարարության վերաբերյալ հարցին, Էկոնոմիկայի նախարարն ասել էր. «Եթե անկեղծ՝ այդ քննարկումներին չեմ մասնակցել, բայց կարծում եմ՝ ՀՀ-ի նկատմամբ, իհարկե, հնարավոր է լինեն հիբրիդային հարձակումներ, մեր ժողովրդավարութունը վտանգի տակ դնել ու տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշառքային մեխանիզմով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից ազդել ընտրությունների վրա, կամ որոշ երկրներից, որոնք չեն ցանկանա, որ ՀՀ-ում լինեն ազատ, ժողովրդավարական ընտրություններ ու ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Շատ նորմալ է, որ այդպիսի հարձակումներից պաշտպանենք մեր ժողովրդավարությունն ու պետությունը»: |

Թրամփը փորձում է ստեղծել ՄԱԿ-ի այլընտրանք՝ «Խաղաղության խորհուրդ»
10918:31
«ՀՀ-ում ու Բաքվում տասնյակ հայեր ապօրինի ազատազրկված են իրենց՝ ՀՀ-ն թույլ չտալ դարձնել թուրքական նահանգ նպատակի համար». Վարուժան Գեղամյան
9114:06
««Խաղաղության և համագործակցության» մասին հայտարարությունները ՀՀ նոր իշխանություններին կտան մանևրելու լայն հնարավորություն». Արա Պողոսյան
12212:30
«Գերմանիայում կոչ են արել ԵՄ-ին՝ պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի դեմ». #NTV
16911:20
«Եթե ռուսները ստանային միջանցքը, արդյոք Արցախի ժողովուրդը չէր ենթարկվի բռնի տեղահանության». Թաթուլ Հակոբյան
13210:36
«Սիրիական բանակը քրդական ուժերին դուրս է մղել Ռաքքայի ռազմական օդանավակայանից». #AlIkhbariya
19410:27
