«Պատարագի տեքստից կաթողիկոսի անունը հանելը մտնո՞ւմ է ԱԱԾ-ի լիազորությունների մեջ». լրագրողը՝ Եսայի Մկրտչյանին
![]() ԱԺ-ում, դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանին, լրագրողը հարցրեց. «Պատարագի տեքստից կաթողիկոսի անունը հանելը մտնո՞ւմ է ԱԱԾ-ի լիազորությունների մեջ»: Պաշտոնյան ասաց. «Եկեք խոսենք օրինագծերի մասին: Եթե օրինագծի վերաբերյալ ունեք հարցեր, պատրաստ եմ պատասխանել»: Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ լրագրողը դիմելով վարչապետին հարցրել էր. «Ռուբեն անունով մի քահանա ահազանգում է, որ ԱԱԾ-ն գնացել է իր մոտ ու առաջարկել պատարագի ժամանակ վեհափառի անունը չհնչեցնի: Արդյո՞ք ԱԱԾ-ն նման առաջարկով գնում է հոգևորականների մոտ»: Փաշինյանն ասել էր. «Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում: Երբ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որ որպեսզի այդ փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում՝ կարող է որևէ տեղ աշխատող չլինել, մեկ ուրիշ դեպքում կարող է բարեկամ լինել կամ անծանոթ, կամ իմ օգնականը լինել, դա կախված է նրանից՝ ով ում ճանաչում է և ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն ու մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է»: |

Թրամփը փորձում է ստեղծել ՄԱԿ-ի այլընտրանք՝ «Խաղաղության խորհուրդ»
10918:31
«ՀՀ-ում ու Բաքվում տասնյակ հայեր ապօրինի ազատազրկված են իրենց՝ ՀՀ-ն թույլ չտալ դարձնել թուրքական նահանգ նպատակի համար». Վարուժան Գեղամյան
9114:06
««Խաղաղության և համագործակցության» մասին հայտարարությունները ՀՀ նոր իշխանություններին կտան մանևրելու լայն հնարավորություն». Արա Պողոսյան
12212:30
«Գերմանիայում կոչ են արել ԵՄ-ին՝ պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի դեմ». #NTV
16911:20
«Եթե ռուսները ստանային միջանցքը, արդյոք Արցախի ժողովուրդը չէր ենթարկվի բռնի տեղահանության». Թաթուլ Հակոբյան
13210:36
«Սիրիական բանակը քրդական ուժերին դուրս է մղել Ռաքքայի ռազմական օդանավակայանից». #AlIkhbariya
19410:27
