Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

«Երբեք չի կարելի ընտրել Նիկոլին ու իր թիմին, բայց չի կարելի նաև ձեզ ընտրել»․ Վահե Լոռենցը՝ ընդդիմությանը

154
Ուրբաթ, 12 դեկտեմբերի, 2025 թ., 15:54
«Երբեք չի կարելի ընտրել Նիկոլին ու իր թիմին, բայց չի կարելի նաև ձեզ ընտրել»․ Վահե Լոռենցը՝ ընդդիմությանը

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքական «ընդդիմությունը» հաճախ հռետորական հարց է ուղղում ժողովրդին․ - Ինչպե՞ս կարելի էր, գոնե 2020 թվականից հետո ընտրել Նիկոլին։
Ձեզ հետ լրիվ համաձայն եմ․ երբեք չի կարելի ընտրել Նիկոլին ու իր թիմին։ Բայց չի կարելի նաև ձեզ ընտրել․ գոնե այսքանից հետո հասկանում ե՞ք ձեր դեմ ուղղված ժողովրդական ատելության և զզվանքի չափաքանակը, որը պայմանավորված է ձեր երկարատև կառավարման արդյունքով և ձեր անսահման ցինիզմով։
Ի դեպ․ մի հակադարձ հարց էլ ես ձեզ ունեմ․ -Ռուսաստանի կողմից նման տականք ու ստոր վերաբերմունքից հետո (նկատի ունեմ առնվազն 1722 թվականից այս կողմ տասնյակ անգամներ հայությանը խաբելը, հայությանը էշի տեղ դնելն ու հայության շահերը վաճառելը) ինչպե՞ս կարելի է դեռ արտաքին քաղաքականության մեջ հույսեր կապել ռսի հետ»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց