«Դժվար է դիտել, երբ ձեռքերդ կապված են, ներկայությունդ չկա, մարդիկ ինչ ուզում, ասում են. պետք է պատասխան տան». Բագրատ Սրբազան
![]() «Դատավարության առանձին մասնակիցներ իրենց ելույթներում առանձին խոսում են սույն քրեական գործի հետ որևէ առնչություն չունեցող փաստերի և իրավիճակների մասին: հորդորում ենք, որ դատարանն անմիջապես ընդհատի դատավարության ցանկացած մասնակցի, երբ վերջինս սկսում է խոսել սույն քրեական գործի հետ որևէ կապ չունեցող հանգամանքների մասին»,-«Սրբազան շարժման» գործով նիստում հայտարարեց հանրային մեղադրողը: Բագրատ Սրբազանը արձագանքեց. «Դա նաև իմ ասելիքների պատճառով է եղել, բայց ես շարունակելու եմ նույնը ասել: Օրինակ, ՔԿ ղեկավարի պահվածքը, այս գործի մեջ մինչև այսօր չարձանագրված փորձաքննությունների պարագան... Սրանք վիրավորական են, չէ՞, անպայման չի, որ բառերը լինեն վիրավորական: Ամենավիրավորականն այն է եղել, որ ինձ՝ 30 տարի ծառայած մարդուն, կարող են ասել հանցագործ, ահաբեկիչ: Եվ եթե մեր համբերությունը չի հատում այդ սահմանը, ուրեմն չեմ կարծում, որ այս դատարանում որևէ մեկն իրավասություն ունի դատարանին ասելու, թե ինքն ինչպես վարվի ինչի նկատմամբ: Առաջիկայում նաև ավելի խիստ եմ լինելու հատկապես նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն սուտը ճշմարտության տեղ ներկայացնել, չարը՝ բարու տեղ: Պետք է մարդիկ պատասխան տան. շատ դժվար է 6 ամիս շարունակ դիտել, թե անընդհատ բոլոր ուղղություններով կարող են քեզ ինչ-որ բան ասել, երբ որ քո ձեռքերն ամբողջությամբ կապված են, ներկայությունդ չկա, և մարդիկ ինչ ուզում՝ ասում են, դատարանում էլ կրկնում են»: |

Հաղթանակ կամրջի տակ դի է հայտնաբերվել
2217:42
«Վանաձորի պարեկ Ասլանյան Արմենը երկու հիմնական զբաղմունք ունի». Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
4417:24
«Ձեր հեռացումի թայմերը միացված է». Ոսկան Սարգսյան
4416:30
«Հավատում եք ամենավերջին մուրացկանի պես խաղաղություն մուրալու ձևաչափով եկող խաղաղությա՞նը». Տաթևիկ Վիրաբյան
6115:24
«Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. որևէ գործողություն չի կատարվել». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6815:00
«Հիմա սա արդեն վերանորոգվա՞ծ ասֆալտ է». Զարուհի Մուրադյան
6614:30
